Միջոցառումներ
Էլեկտրոնային գրադարանի շնորհանդեսը
Օրերս ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ բժշկությունում Up To Date էլեկտրոնային գրադարանի համակարգչային համակարգի ներդրման շնորհանդեսը: Այն ներկայացրեց ԱՊՀ-ի և Եվրոպայի գծով գլխավոր մենեջեր Օտմար Մյուլերը:
Up To Date համակարգը բժիշկների համար է, այն ինֆորմացիա է պարունակում ապացուցողական բժշկության մասին և օգտագործվում է անմիջապես հիվանդի անկողնու մոտ կլինիկական լուծումներ գտնելու համար, ունի իր վեբ-կայքը: Համակարգը տարածված է նաև Հարվարդի համալսարանի սկսնակ բժիշկների շրջանում: Հետագայում այն դարձավ կոմերցիոն:
Up To Date ապացուցողական բժշկության հիմունքների (EBM) գործիքներն են, հիվանդի խնամքի վերաբերյալ տեղեկատու հանձնարարականներ ներկայացված աշխարհի ավելի քան 5000 առաջատար բժշկական փորձագետների կողմից:
Up To Date համակարգն ընդգրկում է 19 բժշկական մասնագետությունների կլինիկական ամբողջ սպեկտրը: Համակարգը համադրում է բժշկական առավելագույն տեղեկատվություն` հիմնված ապացուցողական բժշկության, կլինիցիստների գործնական հանձնարարականների վրա: Այն մշտապես նորացվում է, բուժանձնակազմի և բժիշկների ծագած հարցերին տալիս է կարճ և հստակ պատասխաններ:
Տարբեր երկրներում ապացուցվել է Up To Date-ի դրական ազդեցությունը բուժսպասարկման որակի վրա: Ծրագիրն արդեն 20 տարի գործում է, ԱՄՆ-ում 80% բաժանորդ է առկա: Համակարգի ներդրման շնորհիվ 60%-ով լավացել են բարդությունները, 10%-ով նվազել մահացությունը:
Այսօր Եվրոպայում կիրառվում են չափորոշիչներ, որոնց շնորհիվ բուժվում են հիվանդների 90 տոկոսը: Համակարգում առկա են նաև բազային տվյալներ դեղերի անհամատեղելիության վերաբերյալ:
Շուտով հանրապետության շատ հիվանդանոցներում հնարավոր կլինի օգտագործել այդ համակարգը, ինչպես այն վերջին 4 տարիներին օգտագործվում է Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Ինչպես նշեց բանախոսը, Հունգարիայում, Բուդապեշտում ևս այն սկսել էր գործել մեկ հիվանդանոցում, հետո տարածվելէ ամբողջ երկրում:«Up To Date համակարգի միջոցով հնարավոր են նաև շփումներ գործընկերների հետ, նույնիսկ այս կամ այն մեթոդի հետ անհամաձայնության դեպքում կարելի է բանավիճել, լրացուցիչ հարցեր ուղղել տվյալ մեթոդի հեղինակին և 24 ժամվա ընթացքում պատասխանը ստանալ: Հուսով ենք, որ Հայաստանում այն նույնպես լայն տարածում կգտնի», - հավելեց Օտմար Մյուլերը:
07.08.2012 Կարդացեք նաև
26.03.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ